25.08.2024|
12:29
Փոս-Փարիզ։ Կարճ ու համառոտ պատմվածքների այս ժողովածուի վերնագիրը քեզ, անշուշտ, ոչ միայն կզարմացնի, այլև տարօրինակ կթվա, քանի դեռ չես ընթերցել պատմությունները՝ որպես լայն սիրտ ունեցող ընթերցող։ Իսկ, երբ անես դա, կզգաս, որ հնարավորինս լայն բացված սիրտդ իր սահմանների մեջ է առել կյանքի մի առանձնահատուկ ժամանակաշրջան, որ լի է աշխարհաքաղաքական տեղաշարժերի պատճառով սոցիալ-կենցաղային ու գոյաբանական նոր տեղաշարժերի մեջ իրար հետ հանդիպած առանձնահատուկ մարդկանցով։ Ահա մեկը՝ եզդի Հասանը, «որ սափրված, բեղերը խնամած ու սրած, ներկայացավ ընկեր Ոսկանյանին, որպես համարյա գերազանցիկ Միհրան Բլբուլյանի հորեղբայրը»։ ՈՒսուցչի բողոքից հետո աշակերտ Միհրանի դեմքին Հասանի իջեցրած շառաչուն ապտակից հետո հենց այդ գաղտնիքն իր մեջ պահող շատ տարիներ էին անցել։ Բայց միայն հիմա, երբ Հասանն արդեն մահվան մահճում էր, միայն հիմա է գալիս Հասանի հայացքը ափսոսանքով փնտրելու այն պահը, երբ նա հազիվ էր զսպում իրեն, որ չգոռար, թե՝ ես սրա ոչ մի բանն եմ, ես Հասանն եմ...